Բաքվի դատարանը չի քննարկել Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօրվա նիստում փաստաբան Էմիլ Բաբիշովը «խնդրել» է դատարանին վերջնական որոշում կայացնելիս նկատի չառնել «տուժողների» ցուցմունքները՝ հայտարարելով, որ այսպես կոչված ցուցմունքների մի մասը կապ չունի «մեղադրյալի» հետ։

Շինծու գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։

Leave a Comment