ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ այս տարի տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գործընթացի մասին


2024 և 2025 թվականներին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցումն իրականացվում է միայն համայնքային հանձնաժողովների կողմից սահմանված կարգով ճշգրտված և ամփոփված ակտերի ներկայացման հիման վրա։


Այն համայնքների համար, որոնք ծրագրով սահմանված ընթացակարգի համաձայն ամբողջացրել և հանրապետական հանձնաժողով են ուղարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների չափերի վերաբերյալ ցանկերը և ամբողջական փաստաթղթերը, գումարները դեռևս հոկտեմբեր ամսից հասանելի են։


Մնացած համայնքների կողմից ճշգրտված հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո ևս գումարները կդառնան հասանելի՝ սահմանված կարգով։


Լրացուցիչ տեղեկատվություն


Համայնքներից և մարզերից աշխատանքային կարգով ներկայացված ակտերի պատշաճ կազմված լինելու վերաբերյալ իրականացված նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թվականին մարզերին փոխանցված միջոցների շրջանակում հնարավոր կլինի իրականացնել վճարումներ հետևյալ համայնքներին՝


  •  Լոռու մարզ՝ Լոռի Բերդ, Փամբակ, Սպիտակ, Ալավերդի

  •  Շիրակի մարզ՝ ամբողջությամբ՝ Ամասիա, Արթիկ, Ախուրյան, Անի

  •  Արմավիրի մարզ՝ Խոյ, Մեծամոր


(Մեծամոր համայնքում՝ մեկ տարվա վնասի մասով)


  • Տավուշի մարզ՝ Իջևան համայնք


(Նոյեմբերյան համայնքի համար փոխհատուցումը նախատեսվում է 2026 թվականի հունվարին)


  • Արագածոտնի մարզ՝ Թալին

  • Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնք


Վերոնշյալ համայնքները կարող են ստանալ փոխհատուցումն առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պատասխանատու գերատեսչությունների կողմից արձանագրված թերություններն օպերատիվ կերպով շտկվեն և սահմանված ձևաչափով ներկայացվեն ՀՀ ՆԳՆ՝ հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։

Leave a Comment