Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Անգլիայի «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում (1:2)։
««Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը լարված էր։ Առանձին դրվագներում երկու թիմերն էլ առավելություն ունեին, կարճ ժամանակահատվածում փոխում էին խաղի ընթացքը՝ անկյունայիններ, 11-մետրանոց։ Մենք խաղադաշտում ամեն ինչ տվեցինք: Այսպիսի խաղից հետո իմ թիմին ոչնչում չեմ մեղադրում: Պետք է աշխատենք և հավատանք, որ դժվար շրջանը շուտով կմնա անցյալում:
«Ռեալի» նպատակն է լինել ավելի կայուն մրցաշարից և մրցակցից անկախ: Պետք է օգտագործենք այս փորձը և առաջ շարժվենք,»- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 12 միավորով 7-րդն է, «Մանչեսթեր Սիթին» 13 միավորով՝ 4-րդը։