Նալբանդյան գյուղի բնակչի տան նկուղում 205 գ կանեփանման զանգված է հայտնաբերվել․ համայնքային ոստիկանների բացահայտումը


Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նալբանդյան գյուղի բնակիչը թմրամիջոց է պահում։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է 205 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված: Պարզվել է, որ նա հայտնաբերվածը պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:


Նալբանդյան գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:


Կատարվում է նախաքննություն:

Դիտումների քանակ2

Leave a Comment