Դեկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռ փակել «Արևմտյան Ադրբեջանի» և Արցախ վերադարձի հարցերը։
Հայաստանը և Գերմանիան երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր են ստորագրել։
Վարչապետը Գերմանիայից հետո ուղևորվել է Ռուսաստան, որտեղ Հայաստանի դեսպանատան շենքի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել:
Պաշտպանության նախարարության սպա է մահացել:
Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվել:
Սամվել Կարապետյանի փաստաբանները հերքել են գործարարին առնչվող քրեական վարույթի և խուզարկությունների կապը։
Հայ հեղափոխական դաշնակցության ուսանողական միությունը հայ գերիների հարցով պահանջագիր-նամակ է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ
Մայր Աթոռը դատապարտել է վարչապետի գլխավորությամբ արարողությունների կազմակերպումը:
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները:
Առողջապահության նախարարությունը հայտարարել է ատիպիկ վարակների ակտիվացման մասին:
Միհրան Հակոբյանը բռնության է ենթարկվել:
Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Final արագ շախմատի մրցաշարի հաղթող:
ԱՄն նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն:
