Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» երրորդ անընդմեջ հաղթանակը․ Եվրոպա լիգա

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է Ավստրիայի չեմպիոն «Շտուրմին»։

Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 53-րդ րոպեին գոլ է խփել, բայց խաղից դուրս վիճակի պատճառով դարպասի գրավումը չի արձանագրվել։

Սերբիայի չեմպիոնը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել և 10 միավորով բարձրացել 17-րդ տեղ։ «Շտուրմը» 4 միավորով 29-րդն է։

Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները․

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Բետիս» (Իսպանիա)` 1-3

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – ՊԱՕԿ (Հունաստան)` 3-3

«Միդտյուլան» (Դանիա) – «Գենկ» (Բելգիա)` 1-0

«Նիս» (Ֆրանսիա) – «Բրագա» (Պորտուգալիա)` 0-1

«Ուտրեխտ» (Նիդերլանդներ) – «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա)` 1-2

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 2-1

«Շտուտգարտ» (Գերմանիա) – «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)` 4-1

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Լիլ» (Ֆրանսիա)` 1-0

Leave a Comment