Սնուպ Դոգն՝ ԱՄՆ–ի օլիմպիական հավաքականի պատվավոր մարզիչ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգը նշանակվել է ԱՄՆ–ի օլիմպիական հավաքականի պատվավոր մարզիչ 20262թ. ձմեռային Օլիմպիական խաղերում, հաղորդում է ESPN–ը։

Կամավորական պաշտոնի ստանձնողը պետք է աջակցի եւ ոգեշնչի ամերիկացի մարզիկներին ոչ մրցումային միջոցառումներում։

Սնուպ Դոգը նույն պարտականությունը կատարել է նաեւ 2024թ. Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում։ Նա երգ էր կատարել նաեւ բացման արարողությունում։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սնուպ Դոգը ամերիկյան պատվիրակության հետ Օլիմպիական խաղերին ներկա լինելու համար ստանում է օրական կես միլիոն դոլար։

2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6–22–ը Իտալիայի Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment