«Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լիգա 1-ը ներկայացնող «Փարիզը», որը բանակցություններ է սկսել Կանտեյի հետ։
34-ամյա ֆուտբոլիստի ու «Ալ Իթիհադի» միջև գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Կանտեն սաուդյան ակումբից նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ առաջարկ դեռ չի ստացել։