«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի’ երևանցիներ,
Ավտոկայանատեղիների համար կարմիր գծերը 12 հազարից 160 հազար դրամ թանկացնելը փոքրամասնության իշխանությունը և նրա կցորդ քույր խմբակը պատճառաբանում էին քաղաքն իբր բեռնաթափելու մտադրությամբ։
Առաջին ատյանի դատարանը քաղաքային իշխանության այդ որոշումը ճանաչել էր ոչ իրավաչափ։ ՔՊ-ն ու իր կցորդը դա բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, բայց վերջինն էլ այսօր անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այսինքն, դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է։