Դատարանը վերացրել է Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը․ փաստաբան – Armenia Today

Դատարանը վերացրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ խափանման միջոց բացակայելու արգելքը և չի կիրառել այլ խափանման միջոցներ, հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Դատարանը Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի, երբ հայտնի էր դարձել, որ նրա կնոջ առողջական վիճակը ծննդաբերությունից հետո կտրուկ վատթարացել էր, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։

Leave a Comment