Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանի «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթելով Լեհաստանի գավաթակիր «Լեգիային» մեծացրել է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։
Այս խաղում հաշիվը երրորդ րոպեին բացել էին հյուրերը, օգտվելով «Նոայի» ավագ Գոնսալու Սիլվայի ու դարպասապահ Թիմոտի Ֆայուլուի անհամաձայնեցված գործողություններից։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից 57-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Մաթեուս Այասը, իսկ հաղթական գոլը 84-րդ րոպեին՝ Նարդին Մուլահուսեյնովիչը։ Բոսնիացի ֆուտբոլիստը Լիգայի փուլում դարպասի գրավմամբ աչքի է ընկել 5-րդ խաղում անընդմեջ։
«Լեգիայից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման մտնելով 82-րդ րոպեին։
«Նոան» Լիգայի փուլում երկրորդ հաղթանակն է տարել և 8 միավորով 17-րդ տեղում է։ Հայկական ակումբը վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 18-ին` Լեհաստանի Լյուբլին քաղաքում մրցելով Կևի «Դինամոյի» դեմ։
Փլեյ-օֆֆ դուսր կգան 9-24 տեղերը զբաղեցրած թիմերը։