Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գործողությունները հանգեցրել են մի աղետի, որը կոչնչացնի Եվրոպան: Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում գրել է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը:
«Աղետ։ (…) Գլխավոր կախարդ ֆոն դեր Լեյենը ոչնչացնում է մեր մայրցամաքը»,- գրել է նա։
Այսպես է մեկնաբանել փորձագետը Եվրամիության (ԵՄ) որոշումը՝ անորոշ ժամանակով արգելափակել Ռուսաստանի սառեցված ակտիվները։ Դրա համար ԵՄ ղեկավարությունը դիմել է ԵՄ գործունեության մասին պայմանագրի 122-րդ հոդվածին, որը կիրառվում է տնտեսական արտակարգ իրավիճակների դեպքում։