«Ինչպես գիտենք, Սամվել Կարապետյանը շուրջ հինգ ամիս կալանքի տակ էր գտնվում բացառապես կոչի դրվագով փաստված հիմնավոր կասկածի շրջանակներում: Ու այդ հինգ ամսվա ընթացքում մենք նախաքննական մարմնի նաև դատարաններին ներկայացրել էինք փորձագիտական կարծիքներ, այսինքն հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող լեզվաբանության բնագավառում անձանց կարծիքներ, որոնք փորձագիտական մակարդակով վերլուծել էին Սամվել Կարապետյանի խոսքը ելույթների ժամանակ հնչեցված: Նաև հոգեբաններին էինք դիմել, հոգեբանական բնագավառի փորձագետների, իրենք էլ վերլուծել էին ժեստիկուլյացիա, միմիկա և այլն: Եվ փորձագետները միանշանակ պնդում էին, որ այդտեղ նախ կոչ չկա, առավել ևս բռնության կոչ չկա: Ընդ որում այս երկու հատկանիշները պետք է պարտադիր առկա լինեին, որ կարողանային Սամվել Կարապետյանին ոչ միայն կալանավորեն, այլ նաև նախապես քրեական հետապնդում հարուցեն»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեվ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արշակ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։