ՀՀ փոխվարչապետը հաստատել է, որ վառելիքի մատակարարման շուրջ Բաքվի հետ քննարկումներ են ընթանում

Նա նշել է, որ Բաքվի հետ համագործակցության հնարավորություններ կան

ՀՀ փոխվարչապետը հաստատել է, որ վառելիքի մատակարարման շուրջ Բաքվի հետ քննարկումներ են ընթանում


ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․     Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:


«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետն այսօր պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:


Հարցին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ի՞նչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան ո՞ր ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել և ի՞նչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին և արդյո՞ք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ:


Այս հարցերին ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է. «Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»,- պատասխանել է փոխվարչապետը:


Վերջերս Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը։

Leave a Comment