Հարցվածների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ մեր երկրում կան քաղբանտարկյալներ

12 Դեկտեմբերի, 2025

Հայաստանում 10001 քաղաքացու տրվել է հետևյալ հարցը՝

Ձեր կարծիքով, այսօր Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ։

  • Հարցվածների 61,3 տոկոսը պատասխանել է, որ այո
  • 23 տոկոսը՝ ոչ
  • 15,7 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Մեկ այլ հարցի՝ «Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ։ Ու՞մ եք համարում քաղբանտարկյալ», պատասխանի մի քանի հնարավորություն ունենալով՝ քաղաքացիները տվել են հետևյալ անունները․

  • Սամվել Կարապետյան – 64,9 %
  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան – 36,2 %
  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան – 33,0 %
  • Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան – 19,4 %
  • Նարեկ Սամսոնյան – 4,7 %
  • Լիդյա Մանթաշյան – 4,7 %
  • Վազգեն Սաղաթելյան – 3,2 %
  • Դավիթ Համբարձումյան – 2,9 %
  • Արմեն Աշոտյան – 1,4 %
  • Այլ – 14,3 %

Հարցումներն արվել են Նոյեմբերի 27-ից Դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային եղանակով, բոլոր մարզերից և Երևանից համամասնորեն ընտրելով պատահական հեռախոսահամարներ

Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

 

 

 

Leave a Comment