https://arm.sputniknews.ru/20251212/khuzarkel-en-lezvaban-pvordzageti-tuny-vorn-asel-e-samvel-karapetjani-khvosqum-kvoch-chka-96815830.html
Խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, որն ասել է՝ Սամվել Կարապետյանի խոսքում կոչ չկա
Խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, որն ասել է՝ Սամվել Կարապետյանի խոսքում կոչ չկա
Sputnik Արմենիա
Փաստաբանները չեն բացառում, որ սա ինչ-որ առումով ուղերձ է նաև կոնկրետ փաստաբաններին։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T13:14+0400
2025-12-12T13:14+0400
2025-12-12T13:15+0400
սամվել կարապետյան
խուզարկություն
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811284_0:0:1501:844_1920x0_80_0_0_0bed1d2c3674e7584be31482739d460d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի– Sputnik. Նախօրեին խուզարկություն է իրականացվել այն լեզվաբան-փորձագետներից մեկի տանը, որոնք փորձագիտական եզրակացություն են տվել այն մասին, թե գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խոսքում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյան պաշտպանական խմբից Արշակ Վարդանյանը։Նրա համար նախ զարմանալի է այն, որ դատավորը խուզարկություն կատարելու միջնորդությունը բավարարել է։Նա հավելեց՝ 5 ամիս նախաքննություն է իրականացվում, 53 քննիչ է ընդգրկված, սակայն այս ընթացքում երևի 15-16 անձ է ընդամենը հարցաքննել։ Ուստի այնքան այլևս անելիք չկա, որ անցել են փորձագետների բնակարանների խուզարկությանը։«Երբևիցե չի եղել պրակտիկայում նման դեպք, որ քննիչը փորձի խուզարկություն կատարել փորձագետի բնակարանում»,- հավելեց Լիանա Գասպարյանը։Փաստաբանները չեն բացառում, որ սա նաև ինչ-որ առումով ուղերձ է ոչ միայն այլ փորձագետների, այլև կոնկրետ փաստաբաններին։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Ինչ է խոստովանել Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարը. փաստաբանի բացահայտումը
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811284_42:0:1375:1000_1920x0_80_0_0_2578527089c97921239fa147766df3b9.jpg
սամվել կարապետյան, խուզարկություն, փաստաբան
սամվել կարապետյան, խուզարկություն, փաստաբան
Փաստաբանները չեն բացառում, որ սա ինչ-որ առումով ուղերձ է նաև կոնկրետ փաստաբաններին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի– Sputnik. Նախօրեին խուզարկություն է իրականացվել այն լեզվաբան-փորձագետներից մեկի տանը, որոնք փորձագիտական եզրակացություն են տվել այն մասին, թե գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խոսքում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյան պաշտպանական խմբից Արշակ Վարդանյանը։
Նրա համար նախ զարմանալի է այն, որ դատավորը խուզարկություն կատարելու միջնորդությունը բավարարել է։
«Վարկածը հետևյալն է՝ փաստաբանական հարցմամբ ձեզ դիմած Ռուբեն Հակոբյանին (Կարապետյանի պաշտպանական խմբից` խմբ․) մյուս փորձագետների տվյալները դուք եք տվել, հարգելի փորձագետ, բացի այդ կանխորոշել եք մյուս հայտնի փորձագետների տված փորձագիտական կարծիքները»,- նշեց Վարդանյանը։
Նա հավելեց՝ 5 ամիս նախաքննություն է իրականացվում, 53 քննիչ է ընդգրկված, սակայն այս ընթացքում երևի 15-16 անձ է ընդամենը հարցաքննել։ Ուստի այնքան այլևս անելիք չկա, որ անցել են փորձագետների բնակարանների խուզարկությանը։
«Երբևիցե չի եղել պրակտիկայում նման դեպք, որ քննիչը փորձի խուզարկություն կատարել փորձագետի բնակարանում»,- հավելեց Լիանա Գասպարյանը։
Փաստաբանները չեն բացառում, որ սա նաև ինչ-որ առումով ուղերձ է ոչ միայն այլ փորձագետների, այլև կոնկրետ փաստաբաններին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։