«Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ անցյալ տարվա մայիսի 7-ին Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերից հետո երկու երկրի միջև ռազմատեխնիկական և պաշտպանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է»,- ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։
Սլովակիայի արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը «արժեքավոր գործնական փորձ ունի որոշակի զենքի համակարգերի և ռազմական տեխնիկայի հետ կապված, որոնք նաև մեր զինված ուժերի զինանոցի մասն են կազմում։
Հետևաբար, համագործակցության նկատմամբ իրական փոխադարձ հետաքրքրություն կա, որտեղ երկու կողմն էլ արժեքավոր բան ունի առաջարկելու»։