ՄԱԿ-ն արժանապատվորեն կատարում է իր առաքելությունը․ Պուտին

ՄԱԿ-ը արժանապատվորեն կատարում է իր առաքելությունը՝ հաճախ ծառայելով որպես աշխարհում շահերի հավասարակշռման միակ մեխանիզմ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ ղեկավարը մասնակցում է Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական ​​չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին։

«Ստեղծված լինելով 80 տարի առաջ՝ այն շարունակում է արժանապատվորեն կատարել իր առաքելությունը և, ըստ էության, եզակի, հաճախ միակ մեխանիզմն է, որը թույլ է տալիս ապահովել շահերի միջազգային հավասարակշռություն», – ասել է Պուտինը ՝ ելույթ ունենալով ֆորումում։

Leave a Comment