Դեկտեմբերի 11-ին կայացած դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը անդրադարձել է եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, հրապարակված բանակցային փաստաթղթերին։
Եկեղեցու մասին խոսելիս Սերժ Սարգսյանը նշել է, որ պատրաստ են Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորով ցանկացած գործողության և սպասում են հորդորի։
«Մենք ինքնագլուխ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու»,- նշել է նա։