Սպասվում է, որ 2025թ Պետական բյուջեն, առնվազն 700-800 մլն ԱՄՆ դոլարով ավելի կլինի 2024 թ․ բյուջեից․ Սերգեյ Մուրադյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՊԵԿ գորշունեությանը, վարվող հարկային քաղաքականությանը։ Մուրադյանի նշմամբ՝ ակնկալվում է, որ 2025 թվականի պետբյուջեն մի քանի հարյուր միլիոն դոլարով կգերազանցի նախորդ տարվա բյուջեին։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերները համառ և տեսանելի պայքար են մղում կոռուպցիայի ու համանման արատավոր երևույթների դեմ:

Սպասվում է, որ 2025 թվականի հարկային հավաքագրումները՝ կարելի է ասել Պետական բյուջեն, առնվազն 700-800 միլիոն ԱՄՆ դոլարով ավելի կլինի 2024 թվականի բյուջեից: ՊԵԿ-ում տեղի ունեցող սերնդափոխության արդյունքները կտեսնենք ընդամենը 1-2 տարի անց: Էականորեն բարելավում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Էականորեն քչացել են համալիր հարկային ստուգումները՝ հունվար-սեպտեմբեր ժամանակընթացքում ընդամենը 429 ստուգում։

Մշակվել են գործիքներ թիրախային հարկային ստուգումների համար։ Արհեստական բանականության միջոցով ստեղծվել և ստեղծվեւմ են աշխատող վերահսկողական համակարգեր և թվային լաբորատորիաներ,

Հարկային քաղաքականության, նաև վարչարարության օրենսդրական փոփոխությունները էականորեն նվազել են՝ հավաքագրումների էական լավարկման ֆոնին:
…. այս շարքը կարելի է շարունակել ու շարունակել:

Իհարկե, կան խնդիրներ, որոնք ենթակա են լուծման և լուծումները իրենց երկար սպասեցնել չեն տա ու ոլորտի մասնագետները գիտեն, որ մարտահրավերները ու դրանց հաղթահարումը պերմանենտ պրոցես է:

Վերոգրյալ բոլոր դրական տեղաշարժերը կատարվում են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ղեկավարմամբ և ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանի և այլ որոշումներ կայացնող անձանց գործուն մասնակցությամբ»,- ասվում է հայտարարությունում:

Leave a Comment