Լևոն Արոնյանը հաղթել է Կարլսենին և դարձել Freestyle Chess Grand Slam-ի հաղթող

Լևոն Արոնյանը հաղթել է Կարլսենին և դարձել Freestyle Chess Grand Slam-ի հաղթող

12 դեկտեմբերի 2025 – 11:03 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի տղամարդկանց շախմատի ազգային հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, դարձել է Ֆիշերի արագ շախմատի Freestyle Chess Grand Slam Final մրցաշարի հաղթող։

Մրցաշարի որոշիչ խաղում Արոնյանը պայքարել է դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և հաղթել 1․5։0․5 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։

Մրցաշարը կազմակերպվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ համախմբելով ուժեղագույն գրոսմայստերներին շախմատի նորարարական ֆորմատում։

Leave a Comment