11 դեկտեմբերի 2025 – 19:04 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով եկեղեցու շուրջ իրադարձություններին, ասել է, որ Եկեղեցու հետ կապված ինքնագլուխ գործողություններ չեն անելու՝ սպասում են հորդորի։ Նա այդպես է պատասխանել այն դիտարկմանը, թե ինչու ինչո՞ւ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներն, օրինակ, չեն գնում եկեղեցի և հնչեցնում Վեհափառի անունը, ինչպես դա անում են շատ երիտասարդներ։
«Ես հենց այստեղ հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողությունների։ Մենք սպասում ենք հորդորի, եկեղեցու հետ կապված ինքնագլուխ գործողություններ չենք անելու։ Եթե դուք չեք նկատել մեր երիտասարդների գործողությունները, երևի մենք ենք մեղավոր, որ չենք գովազդել»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա նաև արձագանքել է այն հարցին, թե ընդդիմադիր ուժերը պե՞տք է իշխանական հակապետական ընթացքին դեմ կանգնեն, թե՞ պետք է լուռ հետևեն։
«Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիրներ ուժերը հետևում են կամ դրանից հաճույք են ստանում։ Այո՛, միասնական պայքար մղելու խնդիր կա, ցավոք, դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզո՞ւմ եք ուրիշների նման ես ընդդիմադիրներին քննադատեմ»,-հավելել է Սարգսյանը։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։