«Մեր ձևով» շարժումը մեկնում է Սյունիք հանդիպելու բնակիչների հետ

11 Դեկտեմբերի, 2025

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այս շաբաթ «Մեր ձևով» շարժումը մեկնում է Սյունիք հանդիպելու բնակիչների հետ և ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունեն Սյունիքի մարզի համայնքների համար։

«Սիսիանի տարածաշրջանում կա զարգացած անասնապահություն, պետք է աշխատենք, օրինակ, կաթի սուբսիդիայի վրա, Քաջարանի և Կապանի համար մենք առաջարկում ենք, որ հարկերի մի մասը, որ վճարվում են այդ համայնքներից, մնան այդ համայնքներում, Մեղրին կաշխատի Իրանի հետ, իսկ Գորիսը կդառնա հայկական ռազմական մտքի կենտրոնը Հայաստանում»։

Leave a Comment