ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անցկացրել է հերթական խորհրդակցությունը՝ ՏԿԵՆ փոխնախարարների, ՀՀ մարզպետների մասնակցությամբ․ քննարկվել են տարեվերջյան կատարողականները։
Զեկուցվել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների ցուցանիշները։
Նախարարը հանձնարարել է գործադրել բոլոր ջանքերը և մինչև տարեվերջ ապահովել բարձր կատարողականներ։ Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր։

