Թալանել են նաեւ Բրիտանական թանգարանը. պարզվում է` Լուվրից մեկ ամիս առաջ

Բրիտանական թանգարանի պահոցից գողացել են 600 արժեքավոր իրեր, հայտնում է բրիտանական ոստիկանությունը։ Դրանք ունեն նշանակալի մշակութային եւ նյութական արժեք։

Գողությունը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերի 25-ի գիշերը, հայտնում է BBC-ին։

Քաղաքի կենտրոնի Քամբերլենդ- Բեյսին շրջանում գտնվող պահոցից դուրս են հանել բրիտանական Արեւելահնդկական ընկերության ժամանակաշրջանին` 1600-1873 թվականներին, պատկանող ռազմական նշաններ, Բրիտանական կայսրությանը և Ազգերի համագործակցությանը նվիրված հավաքածուի մաս կազմով ռազմական հուշանվերներ, զարդեր, բրածոներ և փղոսկրից, բրոնզից և արծաթից պատրաստված արձանիկներ։

Իրավապահները հրապարակել են գողությունից հետո տարածքում գտնվող տեսախցիկների արձանագրված չորս տղամարդկանց լուսանկարները։

«Շատ նշանակալի մշակութային արժեք ներկայացնող իրերի գողությունը լուրջ կորուստ է քաղաքի համար», — ասել է Էյվոնի և Սոմերսեթի ոստիկանության դետեկտիվ-կոնսեբլ Դեն Բուրգանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել եվրոպական եւս մեկ հայտնի թանգարանում` ֆրանսիական Լուվրում գողության մասին։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան հանցագործները պատուհանից ներխուժել էին Ապոլլոն պատկերասրահ եւ գողացել զարդեր Նապոլոնյան հավաքածուից։

Leave a Comment