ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) անցկացված Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակչում 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին և նվաճել տիտղոսը։
Քառորդ եզրափակչում Արոնյանը 3:1 հաշվով հաղթել էր ամերիկացի Հանս Նիմանին, կիսաեզրափակչում՝ նույն 3:1 հաշվով պարտության էր մատնել գերմանացի Վինսենթ Կեյմերին։
Մագնուս Կարլսենը քառորդ եզրափակչում 3:1 հաշվով հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, իսկ կիսաեզրափակչում 2,5:1,5 հաշվով առավելության էր հասել ուզբեկ Ջավոխիր Սինդարովի նկատմամբ։
Freestyle Chess Grand Slam Final-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է։
Մանրամասները՝ տեսանյութում: