Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը մարզական կարիերայում առաջին մեդալն է նվաճել մեծահասակների աշխարհի առաջնությունում:
Դուբայում անցկացվող տղամարդկանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտեց բելառուս Ալեկսեի Ալֆյոնովի հետ և պարտություն կրել:
Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում էլ Հովհաննիսյանը մենամարտել էր էկվադորցի Մարիո Խավիեր Սուարեսի հետ և հաղլ 4:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել նաեւ Արթուր Բազեյանը (60կգ) եւ Հովհաննես Բաչկովը (67կգ):