Կարող էինք ավելի լավ խաղալ․ Գվարդիոլան՝ «Ռեալի» նկատմամբ հաղթանակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի հաղթական խաղը (2-1), հաղորդում է TNT Sports-ը:

«Կարող էինք ավելի լավ խաղալ, բայց այս ստադիոնում շատ բարդ է խաղալը: Մեր 5-6 խաղացողներ առաջին անգամ էին խաղում այստեղ: Մենք պետք է ուրախ լինենք, որ հաղթեցինք ու միավորներ վաստակեցինք: Գոհ եմ արդյունքից:

Ես սպասում էի, որ «Ռեալը» ցածր բլոկով կխաղա ու կփորձի արագ տեղափոխումների շնորհիվ պահեր ստեղծել: Ռոդրիգոն, Վինիսիուսն ու Բելինգհեմը հիանալի ֆուտբոլիստներ են: Նրանց արագությունն ինքնին վտանգ է պարունակում»,- ասել է Պեպ Գվարդիոլան:

Leave a Comment