Երթևեկության կազմակերպման փոփոխություն մայրաքաղաքում | Armlur – Լուրեր Հայաստանից

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Տիտոգրադյան-Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով:

Leave a Comment