Լիվերպուլը պատրաստ է թիմ վերադարձնել Սալահին մեկ պայմանով — Armsport.am

Եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է մնալ «Լիվերպուլում»՝ չնայած ներկայիս կոնֆլիկտային իրավիճակին։

Indykaila News-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը աստղային ֆուտբոլիստի հետ, եթե նա ներողություն խնդրի թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոթից։

33-ամյա խաղացողը նախկինում քննադատել էր հոլանդացի մասնագետին և դժգոհություն հայտնել նրա որոշումների վերաբերյալ։

Սալահի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Եզրային հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment