ՊԵԿ փոխնախագահը 10 անշարժ գույք է հայտարարագրել, որից 8-ը՝ նվիրատվություն. Factor.am

10 անշարժ գույք, որից 8-ը՝ նվիրատվություն։ Factor TV-ն ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի 2024-ի տարեկան հայտարարագիրը։ Նշվում է, որ Միթարյանի կինը՝ Մարիամ Մխիթարյանը, RED Invest Group-ում ֆինանսական խորհրդատու է։ 2024-ին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Մխիթարյանը 10 անշարժ գույքերից 9-ին միանձնյա է տիրապետում, մեկին՝ համատեղ։ Դրանցից 8-ը Իջևան համայնքում է, 1-ը՝ ՌԴ-ում, 1-ը՝ Աբովյան քաղաքում։ Գույքերի ցանկը՝ ստորև։

Հողին ամրակայված այլ անշարժ գույք, Իջևան, ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերին,  Հողամաս, Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին, Անհատական բնակելի տուն, Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին,, Ավտոտնակ Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին, Հողամաս, Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին, Հողամաս, Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին, Բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններ, Աբովյան, ձեռք են բերվել 2022-ի մայիսին, Բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ,  ՌԴ, ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերին, Հողին ամրակայված այլ անշարժ գույք, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին, Բազմամյա տնկի, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Leave a Comment