Ուկրաինան Թրամփի վարչակազմին է ներկայացրել իր պաշտոնական պատասխանը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծի վերաբերյալ։
Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին։
«Ուկրաինան Թրամփի վարչակազմին է ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծի վերաբերյալ, ինձ ասել են ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները», – նշել է նա։
Ավելի վաղ լրագրողը մանրարասներ էր ներկայացրել, թե ամերիկյան խաղաղության ծրագրերի ո՞ր կետերի հետ համամիտ չէ Ուկրաինան: