Տալով ճանապարհ Սյունիքի միջով՝ մեր կառավարությունը ստացավ ուղղակի խաղաղության խոստում․ Նարեկ Կարապետյան

Տալով ճանապարհ Սյունիքի միջով՝ մեր կառավարությունը ստացավ ուղղակի խաղաղության խոստում։ Այս մասին հրապարակված տռեսանյութում հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Այս խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորվի, ի տարբերություն մեր կառավարության, մենք տեսնում ենք, որ 2-3 երաշխավոր է պետք, որ ունենանք երաշխավորված խաղաղություն»։

Նա նշել է, որ «Թրամփի ուղու» պարագայում ողջունելի է, որ ԱՄՆ-ն մասնակցել է, սակայն Թրամփի անունը գրված է որպես վկա։

«Մենք պիտի հասնենք նրան, որ ունենանք երաշխավոր։

Մենք պետք է հակադրենք թուրքական օրակարգին մեր Հյուսիս-հարավը։

Եթե Իրանը ցանկություն ունի գնալ Եվրոպա, Ադրբեջանից տեսնելով որոշակի վտանգ, Հայաստանով է փորձելու դա անել։ Հյուսիս-հարավի վրա էլ մենք երաշխավորներ ենք ուզելու, որոնք կերաշխավորեն Հայաստանի անվտանգությունն ընդհանուր»,-նշել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment