3-րդ երկրների հետ ԵԱՏՄ–ի ազգային արժույթներում հաշվարկների մասնաբաժինը հասել է 98%-ի

https://arm.sputniknews.ru/20251211/3-rd-erkrneri-het-eatmi-azgajin-arzhujtnerum-hashvarkneri-masnabazhiny-hasel-e-98-i-96782641.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96780287_168:0:1113:709_1920x0_80_0_0_fa9f77a0e603206f38f7431e1c1942cb.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արաբական միացյալ էմիրություններ (ամէ), մոնղոլիա, իրանի իսլամական հանրապետություն

միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արաբական միացյալ էմիրություններ (ամէ), մոնղոլիա, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

ԵԱՏՄ-ի հետ առևտուր անելու հետաքրքրությունն աճում է. ուժի մեջ է մտել Իրանի հետ համաձայնագիրը, ստորագրվել են համաձայնագրեր ԱՄԷ-ի, Մոնղոլիայի հետ, նոյեմբերի վերջին Հնդկաստանի հետ անցկացվել է բանակցությունների առաջին փուլը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երրորդ երկրների հետ արտաքին առևտրում ԵԱՏՄ երկրների հաշվարկների մասնաբաժինը հասել է 98%-ի։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Միության ներսում հաշվարկների այս ցուցանիշը կազմել է 93%», – հավելել է նա:

Միշուստինը կարևորել է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը և տրանսպորտային միջանցքների ու երթուղիների թողունակությունը և բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու նպատակով թվայնացումը: Սա կարևոր է և՛ փոխադարձ առևտրի, և՛ երրորդ երկրների հետ առևտրի համար՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի նկատմամբ հետաքրքրությունն անընդհատ աճում է։ Սկսվել է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի իրագործումը, ստորագրվել են համաձայնագրեր ԱՄԷ-ի, Մոնղոլիայի հետ, նոյեմբերի վերջին կայացել է Հնդկաստանի հետ բանակցությունների առաջին փուլը։ Նոր կայուն մատակարարման շղթաների ձևավորման և արտաքին շուկաներ ապրանքների առաջխաղացման համար կարևոր է չնվազեցնել տեմպերը:

Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը երեկ հայտարարել էր, որ տարվա արդյունքներով Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտրում ակնկալվում է մոտ 16% աճ:

Կամբոջան ԵԱՏՄ երկրների հետ ուզում է լիարժեք առևտրային համաձայնագիր կնքել

2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրի արդյունքում արձանագրվել է առևտրի կրկնապատկում, իսկ ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիրը գործարկվել է այս տարվա մայիսից:

Հեռանկարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակնկալում է ցուցանիշների նոր կրկնապատկում՝ խոսքը փոխադարձ ապրանքաշրջանառության 12 կամ նույնիսկ 18 մլրդ դոլարի մասին է։

ՀՀ–ն հաջորդ տարվա համար 15 000 էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա կստանա. նախարար

Leave a Comment