Հայտնի են Հայաստանի Մ19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի B լիգայում

Հայտնի են ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մրցակիցները Եվրոպայի Մ19 առաջնության 2025/26 մրցաշրջանի B լիգայի երկրորդ փուլում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմն ընդգրկված է B4 խմբում, որտեղ հանդիպելու է Բելառուսի, Լյուքսեմբուրգի և Բոսնիա և Հերցեգովինայի հասակակիցներին։

Ըստ ձևաչափի՝ 6 խմբի հաղթողները և B լիգայի լավագույն երկրորդ տեղը գրաված թիմը կբարձրանան A լիգա հաջորդ մրցաշրջանի առաջին փուլի համար։
B 4 խմբի հանդիպումները տեղի կունենան Լյուքսեմբուրգում։

Leave a Comment