Շատ ուրախ եմ վերադառնալ տուն․ Բիչախչյան

Լեհաստանի գավաթակիր «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Շատ ուրախ եմ վերադառնալ տուն։ Սա իմ առաջին հանդիպումը կլինի Հայաստանը ներկայացնող ակումբների դեմ։ Այժմ ինձ լավ եմ զգում թեթև վնասվածքից հետո։ Պատրաստ եմ և անհամբեր սպասում եմ խաղին։

Դիտել ենք մրցակցի խաղերն ու լավ վերլուծել։ «Նոան» շատ լավ ֆուտբոլիստներ ունի, որոնք նախընտրում են խաղալ բարձր ինտենսիվությամբ, շատ կազմակերպված են։

Գիտենք, որ բարդ հանդիպում է սպասվում։ Երկու թիմերն էլ ճգնաժամ են ապրում։ Հուսով ենք` կհաղթենք այս խաղում և կընդհատենք պարտությունների շարքը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը։

«Նոա» – «Լեգիա» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։

Leave a Comment