ԸԸՀ-ների թափուր պաշտոնները համալրվել են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու եւ ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ համալրելով մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները։ 

Երևանի թիվ 1 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Տիգրան Սասունիկի Թադևոսյանը։ 

Երևանի թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Գարիկ Գևորգի Սահակյանը։

Երևանի թիվ 6 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սևակ Կորյունի Գալստյանը։

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 19 ԸԸՀի անդամի թափուր պաշտոնը համալրել է Հայկ Մանվելի Սիրականյանը։

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20 ԸԸՀի անդամի երկուական թափուր պաշտոնը համալրել են Կամո Յուրիկի Հայրապետյանը և Եղիսաբեթ Նորիկի Կարապետյանը։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 27 ԸԸՀի անդամի թափուր պաշտոնը համալրել է Լիլիթ Տիգրանի Համբարձումյանը։

Նոր Հաճն քաղաքի թիվ 28 ԸԸՀի անդամի թափուր պաշտոնը համալրել է Զարուհի Արամայիսի Հովհաննիսյանը։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  թիվ 34 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Տաթևիկ Մանվելի Ավագյանը։

Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սեյրան Ռազմիկի Ավետիսյանը։

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 36 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սրբուհի Ժորժիկի Դավթյանը։

Քվեարկություններն իրականացվել են  նախապատվության քվեակարգով։

Leave a Comment