11 դեկտեմբերի 2025 – 17:05 AMT
PanARMENIAN.Net – Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել ՀՀ իշխանություններին հրաժարվել հակասահմանադրական գործողություններից, ինչպես նաև՝ ազատ արձակել հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին, հայտնում է «Փաստինֆոն»։
Ցույցին միացած հոգևորականները կոչ են արել ռուսաստանաբնակ հայերին համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու և Հայրապետի կողքին։
Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը Մոսկվայի փոխարեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։ Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: