Կառավարության որոշմամբ կապահովվի 2024 և 2025 թվականներին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրումը:
Հիմնավորման համաձայն՝ 2024 և 2025 թվականներին կարկուտի հետևանքով հողօգտագործողների ֆինանսական կորուստները մեղմելու և գյուղատնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու համար ըստ նախնական հաշվարկների անհրաժեշտ է շուրջ 2,450,686,970 դրամ գումար։
Մասնավորապես, համաձայն ՀՀ մարզպետների աշխատակազմերից տրամադրված տեղեկատվության, 2024 թ. կարկտահարության հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում ընդհանուր վնասված ցանքատարածությունների և այգետարածքների մակերեսը կազմում է 12987,62 հա, որոնց փոխհատուցման ենթակա նախնական ընդհանուր գումարը կկազմի 1,580,585,649․65 դրամ:
2025 թ. կարկտահարության հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում ընդհանուր վնասված ցանքատարածությունների և այգետարածքների մակերեսը կազմում է 11809,76 հա, որոնց փոխհատուցման ենթակա նախնական ընդհանուր գումարը կկազմի 870,101,321.04 դրամ։ Որոշմամբ՝ կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրումը մասնակի ապահովելու համար կվերաբաշխվի 1,032,654.7 դրամ։