Ռյուտեն կոչ է արել եվրոպական երկրներին պատրաստ լինել «ռուսների դեմ կռվելու»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսում կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը՝ «ռուսների դեմ կռվելուն» պատրաստ լինելու համար։

«Միացյալ Նահանգները սպասում էր, որ մենք ( եվրոպական երկրները – խմբ.) ավելի շատ կծախսենք, առնվազն այնքան, որքան նրանք են ծախսում, ոչ թե որովհետև մենք բոլորս պետք է նույնը ծախսենք, այլ որովհետև մենք պետք է հասնենք մեր նպատակային պաշտպանական կարողություններին, որպեսզի վստահ լինենք, որ կարող ենք պայքարել ռուսների դեմ, եթե նրանք հարձակվեն մեզ վրա», – ասել է նա։

Leave a Comment