«Ահա հայտնի գուքը. բավականին թանկարժեք». Փանոսյանը հեգնում է ՀՀ գլխավոր դատախազին

11 Դեկտեմբերի, 2025

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանը գրում է. «Այսօր կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազը Սևանի լճի ափի հողատարածքների վերաբերյալ քննարկման ժամանակ հիշատակելով մի քան անձանց անուններ նշել է նաև իմ անուն ազգանունը հայտնելով, որ այդ հողատարածքների վրա կառուցվել են ինքնակամ կառույցներ՝ թանկարժեք գույքեր։

Իմ մորս, համատեղությամբ՝ հորս 2006 թ. տրամադրվել է 600 ք.մ հողատարածք կառուցապատման իրավունքով։ Տեղադրում եմ թանկարժեք գույքի նկարները։

Ահա հայտնի գուքը. բավականին թանկարժեք։

Հետգրություն. սպասում եմ ՀՀ նախագահի օգնական և ՀՀ սահմանադրական դատարանի գլխավոր քարտուղարի հրամանների պատճեներին,  ի՞նչ եղան»։

Leave a Comment