Ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող իր կա. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում կասկածելի պայթուցիկ կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ահազանգով կժամանեին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայողները վնասազերծել են այն, որն իրենից վտանգ չի ներկայացրել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այն եղել է անվտանգ, ինքնաշեն նռնակ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment