Կառավարութունը հավանություն է տվել զինծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական պատասխանատվությունից ազատվելով կամովին 5 տարբերակներից մեկը ընտրելու նախագիծը

Կառավարութունն այսօր հավանություն տվեց Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագծին, այն Ազգային ժողովում կքննարկվի 2026 թվականի հունվարին։

Նախագծով առաջարկվում է ընդլայնել նախորդ օրենքի ընձեռած հնարավորությունները, որն ընդունվեց 2024 թվականի հունվարին։

Ըստ այդ օրենքի՝ զինվորական ծառայություն չանցած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը՝

1. ծառայել 24 ամիս,

2. ծառայել 12 ամիս և պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ,

3. ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ,

4. ծառայել 1 ամիս և պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ,

5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ:

Leave a Comment