ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքով։
Մոտ 300 մարդ, այդ թվում՝ հոգևորականներ, ակտիվիստներ և հատուկ նշանակության զորքերի մարտիկներ, հավաքվել էին Հայկական նրբանցքի շենքի մոտ։ Ցուցարարները հակասահմանադրական են անվանել ՀՀ իշխանությունների կողմից հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։
—00—ԼԱ