Արցախի ներկայացուցչության շենքում քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց։ Իրավապահները դուրս հանեցին քննչական գործողությունների ընթացն ու դրանց պատճառների, դրդապատճառների մասին կարծիքները լուսաբանող լրագրողներին։
«Քննչական գործողույունները շարունակվում են։ Արագ դուրս եկեք, խանգարում եք, չե՞ք հասկանում»,-լրագրողներին շենքից դուրս հանեցին իրավապահները։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից այստեղ ՔԿ քննիչները գործողություններ են իրականացնում։