Մեծ յոթի այընտրանքը՝ Առանցքային հնգյակ — Հայաստանի Հանրային Ռադիո

Մեծ Յոթնյակ, Մեծ քսան, ավանդական եզրույթներ, որոնք վաղուց են մտել քաղաքական շրջանառության մեջ: Առաջին խմբում են մոլորակի առաջատար քաղաքական պետություններն են՝ Միացյալ Նահանգներ, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա: Եվ չհաշվարկված անդամի կարգավիճակով՝ Եվրոպական միությունը:

Տասնամյակներ առաջ, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո թվաց, որ «սառը պատերազմն» ավարտվել Է, ու ելցինյան Ռուսաստանը միանում Է այդ ընտանիքին, առաջատար գերտերությունները որոշեցին խմբավորումն անվանել Մեծ ութնյակ, բայց որոշ ժամանակ անց, տեղի ունեցավ այն, ինչ անվանում են «դարձ ի շրջանս յուր»:

Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը վերստին բորբոքվեց, ութնյակը դարձավ յոթնյակ: Մեծ 20-ն Էլ մոլորակի տնտեսապես առավել զարգացած պետությունների խումբն Է: Եվ հիմա քաղաքական շրջանակներում քննարկվում Է մի նոր ձևաչափ ստեղծելու՝ ամերիկացիների հեղինակած քաղափարը: Հստակ ընդգծենք, որ որևԷ պաշտոնական որոշում չկա, սա ընդամենը տեսական տարբերակ Է, որը սակայն, հաշվի Է առնում քաղաքական իրողությունները:

Սպիտակ տան փորձագետները քննարկում են Մեծ յոթնյակի փոխարեն Core 5, թարգմանաբար, Առանցքային հնգյակ ձևավորելու տարբերակը: Դրանում առաջարկվում Է ընդգրկել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան: Այդ մասին Է հայտնել Politico-ն՝ ամերիկյան և միջազգային քաղաքական զարգացումներ լուսաբանող ամերիկյան առցանց հանդեսը:

Defense One վերլուծական կենտրոնի փոխանցմամբ, հնգյակի գաղափարի մասին կետը ներառված է Ազգային անվտանգության ռազմավարության չհրապարակված մասում: Core 5-ը՝ Առանցքային հնգյակը, C5 օրակարգի առաջին կետը կարող է լինել Մերձավոր Արևելքի ճգնաժամի: Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել նման փաստաթղթի գոյությունը, սակայն ազգային անվտանգության փորձագետները նշել են, որ Առանցքային հնգյակի ստեղծումը կհամապատասխանի Դոնալդ Թրամփի վարչակազմի շահերին:

«Դա համահունչ Է Թրամփի աշխարհընկալման սկզբունքին, այն Է՝ առաջնորդել ոչ թե գաղափարախոսությամբ, այլ ուժեղ առաջնորդների նախընտրությամբ և նրանց տարածաշրջաններում ազդեցության ոլորտներ պահպանող հզոր տերությունների հետ համագործակցելու նպատակով»,- ասել է Թորի Թաուսիգը, որը 46-րդ նախագահ Ջո Բայդենի օրոք աշխատել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ Եվրոպան չի ընդգրկվել Առանցքային հնգյակի նախագծում, «կարող է եվրոպացիներին ստիպել գիտակցել, որ Թրամփի վարչակազմը Ռուսաստանը համարում է առաջատար տերություն, որը կարող է պահպանել իր սեփական ազդեցության ոլորտը Եվրոպայում: Թրամփն օրերս Պոլիտիկոյի հետ զրույցում քննադատել Է եվրոպացի ղեկավարներին.

«Նրանց մեջ կան լավ լիդերներ, վատ լիդերներ, խելացիներ, հիմարներ, այո, հիմարներ Էլ կան, նրանք լավ չեն աշխատում, նրանք շատ են խոսում, բայց արդյունք չեն տալիս, անվերջ խոսում են Ուկրաինայի մասին, իսկ պատերազմը շարունակվում Է»:

Ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ Վաշինգտոնը  հրաժարվում Է ամբողջ աշխարհակարգի համար միանձնյա պատասխանատվության փիլիսոփայությունից, մատնանշվում է Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունության հասնելու ցանկությունը և բացահայտվում են Եվրոպայի հետ շարունակվող հակասությունները: Թրամփը նշել Է, թե որն Է, ըստ իրեն, եվրոպացիների ամենաթույլ կողմը․

«Նրանք ուզում են քաղաքականապես պարկեշտ լինել, և դա Է նրանց թուլացնում»:

Ռուսաստանը ողջունել Է Թրամփի հայտնած այդ գնահատականը, եվրոպացիների կողմից դեռ հստակ արձագանք չկա, բայց վստահ կարելի Է ենթադրել, որ նրանց չի ուրախացրել Ամերիկայի ղեկավարի դիրքորոշումը:

Leave a Comment