
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալոնսոն կարող է պաշտոնանկ արվել մինչև տարվա ավարտը, հաղորդում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան գրանդի ղեկավարությունը Ալոնսոյին վերջին հնարավորությունն է տվել գալիք երեք խաղերում։
Ընդգծվում է, որ մարզչին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ (1-2) խաղից առաջ որևէ վերջնագիր չի ներկայացվել, ինչպես հաղորդվել էր լրատվամիջոցներում։
Մինչև տարվա ավարտը «Ռեալը» դեռ պետք է խաղա «Ալավեսի», «Տալավերայի» և «Սևիլյայի» դեմ։