Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն է իրականացվել. ՔԿ-ն հաստատեց

ՔԿ-ն հաստատում է՝ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, կառույցը չի մեկնաբանում։

Նշենք, որ այսօր ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվում ՔԿ ծառայողների կողմից, թե ինչ վարույթով՝ պարզ չէ։ Ի դեպ, այսօրվա խուզարկություններին նախորդել էր Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումները, որոնք տեղի են ունեցել երեկ։ Բարձրացվել էր արցախցիների վերադարձի հարցը։

Leave a Comment