
Կառավարության նիստում ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ՝ 112 հեռախոսահամարով։
Գործող 101, 102 և 911 համարները կշարունակեն աշխատել, սակայն բոլոր զանգերը ավտոմատ կվերահասցեագրվեն 112-ին։
Մկրտչյանը նշել է, որ տարբեր համարների առկայությունը մարդկանց մոտ շփոթ է առաջացնում, իսկ նոր համակարգը կապահովի արագ արձագանք և ահազանգերի ավելի ճշգրիտ մշակում։
Հետագայում 112-ը նախատեսվում է միավորել նաև շտապ բուժօգնության կանչերը։