11 դեկտեմբերի 2025 – 11:56 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամ դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատմական արդյունքով շարժվում է դեպի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որին մասնակցում է 108 երկրի ներկայացուցիչ։ Երբևէ Հայաստանի մեծահասակների հավաքականը աշխարհի առաջնություններում կիսաեզրափակիչի 5 մասնակից և 5 մեդալ չի ապահովել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 11–ին ժամը 16։00-ին` առաջին մրցահերթում ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը, իսկ 21։00-ին` Ռուդոլֆ Գարբոյանը։
Դուբայում ընթացող առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ քառորդ եզրափակչին մասնակցել է 9 մարզիկ։